|
|
|
Արամի 44,Երևան
Հայաստան,0010
Հեռ/Ֆաքս: (+37410)530 571
Email: gevork@sci.am
www.ipsol.sci.am
|
|
|
Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ
ք. Երևան, Արամի փ. 44, 0010
հեռ. (+37410) 530 571, ֆաքս` (+37410) 530 822, էլ. փոստ` gevork@sci.am,
կայքէջ` www.ipsol.sci.am
Հիմնադրվել է 1969 թ.
Գիտական ուղղությունները`
- Հայ փիլիսոփայության և գեղագիտական մտքի պատմություն,
- Տեսական փիլիսոփայություն, գիտության տրամաբանություն և մեթոդաբանություն,
- Սոցիոլոգիա և քաղաքագիտություն` սոցիալական փոխակերպումների հիմնախնդիրները Հայաստանում, բնակչության միգրացիայի և քաղաքական օտարման հիմնախնդիրներ, աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում,
- Հայ իրավունքի տեսություն և պատմություն, իրավունքի տեսության ֆենոմենոլոգիական հիմքեր, իրավունքի և անվտանգության փոխհարաբերության հիմնախնդիրներ:
Հիմնական արդյունքներ`
- Հայ փիլիսոփայական ժառանգության և գեղագիտական մտքի ուսումնասիրության գիտական դպրոցի հիմնադրում (“Հայոց փիլիսոփայության պատմություն” հիմնարար մենագրության և անցյալի ականավոր հայ իմաստասերների փիլիսոփայական հայացքներին նվիրված մենագրությունների մի ամբողջ շարքի հրատարակում, “Вопросы теории и истории эстетики” մենագրության և “Հայ մշակույթի գործիչները արվեստի մասին” մատենաշարի հրատարակում):
- Իմացաբանության ավանդական ընդհանուր խնդրից դեպի տրամաբանության, գիտության փիլիսոփայության և մեթոդաբանության ոլորտ անցման փիլիսոփայական հայեցակարգի մշակում, “Философия. История. Культура.” աշխատության տպագրություն, “От логических атомов к физическим законам”, “LMP fundamental theory” գրքերի տպագրություն, գերմանացի հանրահայտ փիլիսոփա Ի. Կանտի դասական աշխատության “Զուտ բանականության քննադատություն” հայերեն թարգմանություն և հրատարակում:
- Ժամանակակից հայ հասարակության սոցիալ-քաղաքական հիմնախնդիրների ուսումնասիրում և նրա հետագա արդիականացման համար ազգային մոդելների և ռազմավարության մշակում: Հրատարակվել են մենագրություններ և գրքեր ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում`“Армянское общество в трансформации”, “Современное армянское общество. Особенности трансформации”, “Հայ հասարակությունը 21-րդ դարասկզբին”, “Հայաստան. օտարացած հասարակություն”, “Armenian Society in Transition”, “Out-migration from Armenia – in Transboundary Migration in the Post-Soviet Space”, “One Nation – Three Sub-Ethnic Groups”, “Ղարաբաղյան ազատամարտը հայոց քաղաքական գիտակցության մեջ”, “Նոր աշխարհակարգը և Հայաստանը”, “Իշխանություն և ընդդիմություն. քաղաքական խոսույթի վերլուծություն”, “Տեղեկատվական հասարակություն. սոցիալ-քաղաքական հիմնախնդիրներ”, “Քաղաքական մշակույթի առանձնահատկությունները Հայաստանում ”:
- Ազգային օրենսդրության և իրավակիրառման պրակտիկայի հիմնախնդիրների, ինչպես նաև` իրավունքի և հայ իրավական մտքի պատմության տեսական հիմնախնդիրների ուսումնասիրություն: Տպագրվել են մենագրություններ և գրքեր “Միջնադարյան հայ իրավունքը և իրավաքաղաքական միտքը (X–XIII դդ)”, “Իրավունքի տեսության և պատմության հիմնահարցեր”, “Իրավունքի տեսության հիմնահարցեր. ֆենոմենոլոգիական մոտեցում”, “Նոր իրավաըմբռնման անհրաժեշտությունը”, “Արդարադատության հարցեր”, “Իրավունք և հանցագործություն”:
2008-2010 թթ. Ինստիտուտում գործել է ՀՀ ԲՈՀ-ի 062 «Սոցիոլոգիայի և քաղաքագիտության» մասնագիտական խորհուրդը:
|
|
|