Գ.Ա. Պողոսյան

News

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոց.գիտ.դոկտոր, պրոֆեսոր,
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հիմնադիր և նախագահ (ՀՍԱ)
Հեռ.: (+37410) 530 571
Էլ.փոստ: gevork@sci.am

Գևորգ Արամի Պողոսյանը հանդիսանում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հիմնադիր նախագահ:

Գ.Պողոսյանի գիտական հետաքրքրությունների հիմնական ուղղություններն են` քաղաքական սոցիոլոգիա, փոխակերպվող հասարակությունը, միգրացիայի գործընթացները և սոցիալական միտումները Հայաստանում: Նրա հրապարակումներից են` An Armenian's Life in Armenia, Yerevan, 1996; Ten Years of Loneliness (խմբ. Գ.Պողոսյան), Yerevan, 1998; Migration Processes in Armenia (Ed. G. Poghosyan), Yerevan, 2003; Современное армянское общество. Оссобенности трансформации, Москва, “Академия”, 2005; Армянское общество в трансформации, Ереван, 2006; Armenian-Turkish Citizen's Mutual Perception and Dialogue (համահեղ. Ֆ. Կենթել), Yerevan, 2006; Հայ հասարակությունը XXI դարասկզբին, Երևան, 2006; Հայաստան. Օտարացած հասարակություն, (համահեղ. Հարությունյան Մ.Ա., Առաքելյան Վ.Ճ.), Երևան, 2007; Armenian Migration, Yerevan, 2014.

Գ.Ա.Պողոսյանը բազմաթիվ միջազգային մասնագիտական կազմակերպությունների և ակադեմիաների անդամ է` այդ թվում` Միջազգային ասոցիացիա (ISA), Ազգային ասոցիացիաների խորհուրդ, Եվրոպական սոցիոլոգիական ասոցիացիա; ESOMAR; Բնության և հասարակության հիմնախնդիրների միջազգային ակադեմիա; Միջազգային փիլիսոփայական ակադեմիա:

Գ.Ա. Պողոսյանն ընտրվել է մի քանի հեղինակավոր գիտական ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ, այդ թվում` “Социологические исследования” (Մոսկվա); “Вопросы философии” (Մոսկվա); “Мониторинг общественного мнения” ВЦИОМ (Մոսկվա); “Интеллект, Личность, Цивилизация” (Ուկրաինա); “Global Sociology” (Հնդկաստան); ՀՀ ԳԱԱ «Բանբեր Հայագիտության» (Հայաստան); ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» (Հայաստան):

Որպես Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ` Գ.Պողոսյանը իրականացնում է լայնածավալ սոցիոլոգիական հետազոտություններ, այդ թվում՝ քաղաքական հարցերով, ընտրությունների և միգրացիայի խնդիրների վերաբերյալ: